Мнацаканян/Time: «Документ грез» правительства Армении

Мнацаканян-Time: «Документ грез» правительства Армении

https://rusarminfo.ru/category/mnacakanyan-time/

Здравствуйте! Оппозиция назвала пятилетнюю программу правительства Армении «документом грез» и проголосовала против. Вообще, после революции трудно быть оппозицией, к тому же самоутвержденной, но это необходимо, таково святое правило политического сосуществования. Просто не стоило так унижать включение мечты в армянскую повестку. Какая же это мечта, если мерить ее процентами. Как-будто это не наша недавняя страна, согнувшаяся под тяжестью процентов, несет на своих плечах семимиллиардный долг. Вот здесь вы правы, нужен процент, чтобы подсчитать, какова доля каждого жителя Армении с этих семи миллиардов. Ведь эти деньги были выписаны именно на его имя. В таком случае, не стоит огорчаться, ведь неплохо иметь программу мечты: как показала парламентская тренировка по вопросам и ответам, неплохо иметь и премьера-журналиста, а вы заставляете его выйти из образа журналиста, поскольку и в этом образе нет процентов. И поэтому темное и светлое в оппозиции рано или поздно проявятся, как проявился рожденный мечтой управляющий… Удачи!

Нвер Мнацаканян

Բարև Ձեզ։ Ընդիմությունը հույզերի փաստաթուղթ որակեց Հայաստանի կառավարության հնգամյա ծրագիրը և դեմ քվեարկեց։ Ընդհանրապես, հեղափոխությունից հետո դժվար է ընդիմություն լինել, այն էլ ինքնահաստատ, բայց պետք է, այդպիսին է քաղաքական գոյակցության սուրբ կանոնը։ Ուղղակի պետք չէր այդքան նզովել երազանքի մուտքը հայկական օրակարգ․ էլ ինչ երազանք, եթե տոկոսով եք չափելու։ Կարծես տոկոսի տակ մնացած մեր անցյալի  երկիրը չէ յոթմիլիարդանոց պարտքի բեռը շալակել։ Այ այստեղ ճիշտ եք, տոկոս է պետք, որ չափենք, թե այդ յոթ միլիարդից որքան է բաժին ընկնում ամեն հայաստանցու․ չէ որ այդ փողերը հենց նրա անունով են դուրս գրվել։ Այնպես որ մի սրտնեղեք, երազանքի ծրագիր ունենալը վատ բան  չէ, ինչպես  ցույց տվեց խորհրդարանի հարցուպատասխան թրեյնինգը, վատ չէ նաև լրագրող վարչապետ ունենալը․ իսկ դուք ստիպում եք, թե դուրս արի լրագրողի կերպարից, որովհետև այդ կերպարում էլ տոկոս չկա։ Այնպես որ, ընդդիմության լույսն ու ստվերը վաղ թե ուշ կպարզվի, ինչպես պարզվեց երազանքից ծնված կառավարիչը․․․ Հաջողություն։

Նվեր Մնացականյան