Սևրի պայմանագիրն ու Վիլսոնի իրավարար վճիռը երբեք այսքան արդիական չեն եղել. «Մոդուս վիվենդի»

Հաղորդումը տեսագրվել է 07.08.2018թ.

Հասանելի է առանց բաժանորդագրության

Օգոստոսի 10-ին լրանում է Սևրի պայմանագրի կնքման 98 տարին: Սա մեր ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող փաստաթուղթ է, այն քաղաքական նպաստավոր իրավիճակում կարող է իր դերն ունենալ անգամ մեկ դար անց. Սևրի պայմանագիրն ու Վիլսոնի իրավարար վճիռն այսօր էլ ուժը կորցրած չեն: Իսկ հիմա, կարծես, հենց այդպիսի նպաստավոր գեոքաղաքական պայմաններ են ստեղծվել: Լարվել են ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները, ու չի բացառվում, որ այս պայմանագիրը ու դրա 89-րդ հոդվածը որևէ պահի դառնա գործիք ԱՄՆ ձեռքին՝ ընդդեմ Թուրքիայի: