Մենք կարող ենք կորցնել մեր քաղցրահամ ջրի մեծագույն պաշարը. Սևանը ճահճացման վտանգի առաջ է

Հասանելի է առանց բաժանորդագրության
Հաղորդումը տեսագրվել է 14.03.2019

Սևանի ռազմավարական արժեքը թերագնահատել անհնար է: Հիմա, երբ աշխարհում օր օրի սրվում է խմելու ջրի պակասի խնդիրը, Սևանը ձեռք է բերում նաև լրջագույն տնտեսական նշանակություն: Մենք իրավունք չունենք Սևանի ջուրն օգտագործել ոռոգման համար, այն պետք է մնա որպես քաղցրահամ ջրի մեծ պաշար ինչպես մեզ համար, այնպես էլ որպես արտահանման պրոդուկտ: Այսօր Սևանից բաց թողնվող ջրից գյուղատնտեսությանը միայն չնչին մասին է բաժին հասնում, մնացածը կորուստ է: Կառավարման արդյունավետության բարձրացմամբ մենք կարող ենք պարզապես բացառել Սևանից ջրառը: Սևանա լճի խնդիրների ու հնարավորությունների մասին է «Հայաստան. մեծ վերագործարկում» հաղորդաշարի այս թողարկումը: