Զրույց Մհեր Ենոքյանի հավանական ներման աղմուկի շուրջ․ Ավետիք Իշխանյան և Զարուհի Հովհաննիսյան

Ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանի հավանական ազատ արձակելու շուրջ ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանը զրուցել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի և Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ։ Իշխանյանը հիշեցնում է, որ Մհեր Ենոքյանը դատապարտվել է մի հոգու ցուցմունքով և կասկածելի հանգամանքների բերումով. «Ես այսօր էլ հիացած չեմ մեր դատական համակարգով, բայց դուք հաշվի առեք՝ 90-ական թվականներին դեռ գործում էր խորհրդային համակարգը և դատախազության դիկտատը դատարանների նկատմամբ»,- ասում է Ավետիք Իշխանյանը։ 

Նա վստահ է, որ Աղաջանովների ընտանիքին միտումնավոր ներքաշել են այս հարցում. «Այստեղ տուժողների մասին չեն մտածել, ընդհակառակը՝ տուժողներին խորը հոգեբանական հարված են հասցնում»։ Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով՝ սա քաղաքական խաղ է. «Անդմարդկային է ներքաշել հարազատներին այս քաղաքական խաղի մեջ, ամբողջ սլաքները ուղղված են նոր իշխանությանը, որ դաժան սպանության համար դատապարտվածին ուզում են ազատել»։ Իրավապաշտպանն ասում է՝  վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ պետական համակարգում գործում են թաքնված օջախներ, որոնք շահագրգռված են խափանելու նոր տիպի պատկերացումների արմատացումը։ 
Ավետիք Իշխանյանն էլ հիշեցնում է, որ Մհեր Ենոքյանը մահապատժի դատապարտված 42 բանտարկյալներից մեկն է, որոնց 2003-ին ներում շնորհեցին ու ցմահ բանտարկության ենթարկեցին՝ գործերը վերանայելու փոխարեն։ 

- Subscribe to our channel: https://goo.gl/UnKG5U
- Follow us on Twitter: https://twitter.com/CivilNetTV
- Find us on Facebook: https://www.facebook.com/CivilNet.TV
- Check our website: https://www.civilnet.am/

© Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Սիվիլիթաս հիմնադրամին: ՍիվիլՆեթի խմբագրական  քաղաքականության համաձայն` արգելվում է օգտագործել ՍիվիլՆեթի նյութերը առանց պատշաճ հղման, ներբեռնել և այլ օնլայն հարթակից վերբեռնել ՍիվիլՆեթի պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը` առանց համապատասխան համաձայնության:

© Copyright of this report belongs to the Civilitas Foundation. In accordance with the editorial policy of CivilNet (the media project of the Civilitas Foundation), materials may not be reproduced, distributed, transmitted, displayed, published or broadcast without the prior consent of CivilNet. You may not alter or remove any trademark, copyright or other notice from copies of the content.