Պետության շարժիչը չի աշխատում, Հայաստանի արձագանքը համարժեք չէ. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանի խոսքով, այսօր Հայաստանը համարժեք չի արձագանքում իր շուրջն ընթացող զարգացումներին:  «Երբ շուրջդ անկայունություն է, պետք է ամեն գնով կայունություն ապահովես, բայց մեզ մոտ հակառակն է. Հայաստանի ներսում անկայունություն է, Արցախի հետ հարաբերություններում անկայունություն է, Արցախում անկայունություն մտցնելու սպառնալիք է»,-ասում է Վահե Հովհաննիսյանը: