Եվրոպան բացել է Սերժ Սարգսյանի Գաղտնիքը. 8Rd.am

Եվրոպան բացել է Սերժ Սարգսյանի Գաղտնիքը. 8Rd.am

Եվրոպան բացել է Սերժ Սարգսյանի գաղտնիքները

Նյութի աղբյուր` https://www.lragir.am/2019/03/16/426308/
Սվիտալսկին բացել է Սերժ Սարգսյանի եւ հեղափոխության «գաղտնիքները»
Առաջին անգամ է, որ ի դեմս կառավարության ունենք գործընկեր կողմ, որը հստակ նշում է, թե ինչ է ցանկանում անել, հայտարարել է ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, պատասխանելով Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականության մասին Առաջին լրատվականի հարցին:

Սվիտալսկին ասել է, որ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել այցի ընթացքում ներկայացվել է 13 կետերից կազմված գործողությունների ցանկ, որը նա համարում է չափազանց կարեւոր՝ աղքատության կրճատման, գործազրկության նվազման համար:

Եվրամիության դեսպանը փաստորեն ակնարկում է, որ նախորդ կառավարությունները չեն եղել այդպիսին, հստակ չեն նշել իրենց անելիքը:

Մյուս կողմից, Սվիտալսկին Հայաստանում դեսպան է մի քանի տարի եւ բնականաբար չի կարող խոսել բոլոր կառավարությունների անունից, բայց նա Հայաստանում աշխատել է 2015 թվականից, այսինքն Հովիկ Աբրահամյանի եւ Կարեն Կարապետյանի կառավարությունների հետ, մինչեւ թավշյա հեղափոխությունը:

Նյութի աղբյուր` https://www.1in.am/2525300.html

Հայաստանի իշխանության հռչակած տնեսական հեղափոխությունը դեռևս շատ հեռու է իրականություն դառնալուց։ Առայժմ տեսանելի չեն դրա իրագործման ոչ ընդհանրական, ոչ էլ՝ առավել ևս կոնկրետ մեխանիզմներն ու գործիքները։ Փաստաթղթային առումով տնտեսական հեղափոխոթյան բազան դեռևս կառավարության ծրագիրն է, որը շատ հեռու է հեղափոխական լինելուց։ Բայց եթե անգամ լինեն այլ ծրագրեր, ռազմավարություններ, հայեցակարգեր, բացակայում է տնտեսական հեղափոխության իրականացման համար անհրաժեշտ գլխավոր պայմանը՝ փողը։ Ոչ միայն տնտեսական հեղափոխության, այլ անգամ Հայաստանի տնտեսության սովորական, ընթացիկ զարգացման համար անհրաժեշտ է փող, շատ փող։ Առանց փողի անգամ ամենակատարյալ ծրագրերն ու ռազմավարությունները կմնան թղթի վրա։ Իսկ որտեղից կարող է Հայաստան հոսել տնտեսական հեղափոխության համար այդքան անհրաժեշտ փողը։ Մեծ հաշվով Հայաստանն ունի գումարային ներհոսքի երկու աղբյուր։ Մեկը զուտ տնտեսական, ներդրումային ծրագրերն են, մյուսը՝ պատկերավոր ասած՝ քաղաքական փողը։
Առաջին աղբյուրի՝ տնտեսական ծրագրերի համար պետք է լինեն օտարերկրյա խոշորամասշտաբ ներդրումներ, իսկ երկրորդ աղբյուրը՝ քաղաքական փողի աղբյուրը լայն իմաստով Արևմուտքն է՝ ԱՄՆ-ը և Եվրամիությունը, որոնք կարող են Հայաստանին քաղաքական աջակցության, ներքին բարեփոխումների ու ինստիտուտների կայացման նպատակներով ֆինանսական օժանդակություն ցուցաբերել։ Տնտեսական խոշորամասշտաբ ծրագրեր առայժմ չկան, դրանք տեսանելի չեն նաև մոտ ապագայի համար։


Channel: 8rd. am
Tags: lurer hayastanic, bacarik, ushagrav, tarm lurer hayastanic, serj sargsyan, lurer 2019, hayastan,