«Պատերազմ սեփական ժողովրդի դեմ»

«Պատերազմ սեփական ժողովրդի դեմ»

«Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ ներկայացուցիչ Արտակ Խաչատրյանի դեմ տեղի ունեցած բռնությունը կազմակերպված հանցագործություն է. այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեց Արտակ Խաչատրյանի եղբայր Արտյոմ Խաչատրյանը:

«Արտակը ոչ մի կապ չունի քրեական և քրեաօլիգարխիկ աշխարհի հետ, նա չունի կյանքի գաղտնի էջեր և միայն վերջին հինգ տարին է, ինչ զբաղվում է հասարակական գործունեությամբ»,-մեկնաբանեց նա:

Արտյոմ Խաչատրյանի համոզմամբ՝ իր եղբոր հետ տեղի ունեցածը բացահայտ պատերազմ է հասարակության դեմ. «Կապ չունի Արտակն է, թե ուրիշը, ԲՀԿ անդամ է, թե ՀԱԿ, սա հանցագործություն է, սա ապացուցում է, որ մեր երկրում քրեաօլիգարխիկ համակարգը սերտաճած է իշխանության հետ»:


Channel: a1plus
Tags: Armenia, A1plus, A1+, news, politics, Հայաստան, նորություններ, քաղաքականություն, Ա1+,