ՎԵՐՋ!!! Սերժին բանտ կնետի․ ՀՀԿ-ի հիստերիայի պատճառը

ՎԵՐՋ!!! Սերժին բանտ կնետի․ ՀՀԿ-ի հիստերիայի պատճառը

BBC-ի սկանդալային հրապարակման մեջ, անշուշտ, չկար այնպիսի բացահայտում, որը նորություն լիներ Հայաստանի հասարակության, առնվազն՝ նրա ակտիվ հատվածի համար։ Միջազգային հեղինակավոր կայքը համապարփակ ներկայացրել էր այն, ինչի մասին տասը տարի շարունակ խոսում ու գրում են Հայաստանում, այդ թվում՝ «Առաջին լրատվականը»։ Սակայն հրապարակումն այդ ցավեցրել, իսկական հիստերիայի մեջ է գցել քրեաօլիգարխիկ համակարգի բազմաթիվ ներկայացուցիչների, որոնք այս օրերին կորցրել են անդորրը՝ դառնալով քարոզչական «քիլլերներ», պեդանտ իրավապաշտպաններ, անգամ՝ պետության ու նրա գաղտնիքի պաշտպանության առաջամարտիկներ։

Նման հիստերիկ վարքագծի մոտիվներն ավելի քան այնհայտ են․ միջազգային հեղինակություն ունեցող կայքը լեգիտիմացրել է Հայաստանում ընթացող Մարտի 1-ի գործընթացը՝ նաև ամբողջացնելով ոճրագործության կազմակերպիչների, մասնակիցների ցանկը, ամրագրելով, այպես կոչված, «ղարաբաղյան կլան» հասկացությունը՝ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան տանդեմով ու «հերոսական» բանդաներով, փակելով միջազգային ատյաններում քրեօլիգարխիայի՝ «քաղհալածյալ» ներկայանալու անդուլ ջանքերի ճանապարհը։

Մարտի 1-ի իրադարձություններին նվիրված BBC-ի աղմկահարույց հրապարակումից հետո Հայաստանում իսկական շքերթ է սկսվել, որի մասնակիցները հաղորդումներ են ներկայացնում հանցագործության մասին՝ իրավապահ մարմիններից պահանջելով քրեական գործեր հարուցել հեղինակավոր լրատվամիջոցին նախաքննական նյութեր տրամադրելու փաստի առիթով։ Ողբերգականորեն ծիծաղելի է, որովհետև նույնիսկ ֆորմալիստական տեսանկյունից այս վարքագիծը, իրավական փաստարկը չի դիմանում որևէ քննության։ Խոսք չի կարող գնալ նախաքննական գաղտնիքի մասին, որովհետև քննությունը վաղուց ավարտվել է, ու BBC-ն հրապարակել է փաստեր, որոնք այլևս ենթակա են հրապարակային դատավարության։

Հասարակությունն իրավունք ունի իմանալու ճշմարտությունը ու որևէ ընթացակարգ՝ իր ֆորմալիստական կարգավորումներով, չի կարող Մարտի 1 վերապրած հասարակությանը հեռու պահել ոճրագործության իրական պատկերն իմանալու իրավունքից։

BBC-ի հրապարակումն այլ հարցեր պետք է ծներ իրավունքի մասնագետների, քաղաքացիական արժեքներով ապրող մարդկանց մոտ։ Կարևորն այն չէ, թե ինչպես են քննության նյութերը, որոնք այլևս գաղտնի չեն, հայտնվել հեղինակավոր կայքի տրամադրության տակ, այլ՝ այն, թե ինչո՞ւ է նոր Հայաստանում իրականացվում ընտրովի արդարադատություն, ինչո՞ւ է ճաղերի հետևում հայտնվել միայն Ռոբերտ Քոչարյանը, ինչո՞ւ ազատազրկված չէ դիպուկահարների գործողություննները սառնասրտորեն ղեկավարած, Երևանի փողոցները բարիկադների վերածած տխրահռչակ Օգանովսկին։

Արդյո՞ք այն ենթադրելի պատճառով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն առայժմ չունի քաղաքական որոշում՝ «ԿԳԲ-ի պադվալ» ուղարկել Մարտի 1-ի գլխավոր զույգ շահառուներից երկրորդին՝ Սերժ Սարգսյանին։ Եթե այդպես է, ապա ինչո՞վ է Սերժ Սարգսյանն արժանացել հեղափոխության առաջնորդների «թավշյա» ողորմածությանը։

Ո՞վ չգիտի, որ Օգանովսկին ընդամենը բանալի է՝ ոճիրի ու արյունոտ խրախճանքների խորհրդանիշ, որը կամրջում, ամբողջացնում է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի համակարգերը, մեկն է, որ՝ հանդիսանալով Նեմեց մականունով հայտնի Ռուբեն Հայրապետյանի քավորը, ապահովում է Սերժ Սարգսյանի արցախյան վոյաժների հմայքը։ Հիմա հասկանալի՞ է, թե ինչու են աղմկում հանրապետականները՝ հուսահատ «քսիվ» ուղարկելով Նիկոլ Փաշինյանին, որ հեռու մնա Սերժ Սարգսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հորդորներից՝ ապավինելով քաղաքական կոմֆորմիզմին։

Կրթական համակարգը հանրապետական «գաստրոլյորների» ու սերժառոբական «բազեների» բոստանի վերածած նախարարը «գաստրոլյորներ» է փնտրում քաղաքացիական պրոդուկտ ստեղծող, Մարտի 1-ի ու Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունների բացահայտմանը հետամուտ մարդկանց շրջանակում։ Անուններ չենք տալու, որովհետև բոլորի հավաքական անունը Ռոբերտ Քոչարյան ու Սերժ Սարգսյան է ու մեր կռիվը այս երկու մարդկանց ու նրանց հյուսիսային հովանվորների, նրանց ստեղծած մարդակուլ համակարգի դեմ է, որ քսան տարում արյունով պատեց Հայաստանի պետական հաստատությունները, փողոցները՝ գնդակահարելով երկրի հեղինակավոր պետական գործիչներին, արժանապատիվ քաղաքացիներին։


8rd.am-ում հրապարակված ցանկացած տեսանյութ վերցվում է բաց աղբյուրներից, և տեսանյութում ընթերցվածը չի բխում մեր դիրքորոշումից և անձնական կարծիքից։ Եթե կայքում առկա են տեսանյութեր, որոնք վերաբերվում են Ձեր անձին, գրեք հաղորդագրություն, և մենք կհեռացնենք այն ։

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ ԵՎ ԵՂԵՔ ԻՐԱԶԵԿՎԱԾ

Նյութի Աղբյուր՝
https://www.1in.am/2607871.html


Channel: 8rd. am
Tags: լուրեր, լուրեր հայաստանից, թարմ լուրեր, lurer, lurer hayastanic, armnews, orva lurer, 8rdam,